Skip to content Skip to footer
Engineers Group

Մեր մասին

Engineers Group – արդյունաբերական սառնարանային համակարգերի կոմպլեքս ծառայություններ:

Engineers Group-ը հայկական ինժեներական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում սառնարանային ագրեգատների նախագծման և արտադրության, արդյունաբերական «սառեցման» ինժեներական լուծումների մշակման և ինտեգրման, սարքավորումների տեղադրման և սպասարկման ոլորտում:

Մեր տեխնոլոգիական լուծումներն օգտագործվում են գյուղատնտեսական համալիրներում, սննդի վերամշակման ձեռնարկություններում, լոգիստիկ (պահեստային) կենտրոններում, մանրածախ և մեծածախ առևտրում և էներգետիկ արդյունաբերության օբյեկտներում:

0+
Նախագծեր
0+
Գործընկերներ
0+
Տարվա փորձառություն
Engineers Group
Ո՞ր ոլորտների համար են նախատեսված Engineers Group-ի արդյունաբերական սառնարանային և օդորակման համակարգերը՝
Կաթնամթերք, մսամթերք և այլ արտադրական տարածքներ
Խանութներ, սուպերմարկետներ և այլ առևտրային տարածքներ

Պահեստային տարածքներ

Ջերմոցներ, պահեստներ

Տրանսպորտային մեքենաներ, ավտոբուսներ

Մեր առավելությունները

Ինչո՞ւ վստահել Engineers Group-ին

Մեր ընկերությունն ունի հզոր ինժեներական բաժին՝ փորձառու մասնագետներով: Մենք կուտակել ենք «դասական» լուծումների իրականացման մեծ փորձ, ինչպես նաև ի վիճակի ենք լուծել նույնիսկ ամենաբարդ և ոչ ստանդարտ նախագծերը:

Գրագետ ինժեներական նախագծման շնորհիվ՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները և բիզնեսի առջև դրված նպատակները, ապահովում ենք էներգաարդյունավետ և հուսալի սառնարանային համակարգեր, որոնք երկար տարիներ ծառայում են բիզնեսին:

Գրագետ ինժեներական կոնցեպցիայի մշակում
Ժամկետների խստիվ պահպանում
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Սարքավորումների օպտիմիզացում՝ ըստ ձեր նախագծի նպատակների
Աշխատանքների բարձր որակ. ապահովում ենք համակարգերի երկարաժամկետ և անխափան շահագործումը
Սեփական նախագծային և արտադրական հնարավորություններ
Կոմպլեքս մոտեցում՝ նախագծումից մինչև արտադրություն և տեղադրում
Համագործակցություն միջազգային հայտնի բրենդների հետ
Համագործակցություն

Մեր գործընկերները